Կարծիքներ Մոնթեյի մասին


«Կար, կա, կհարատեւեն՝ Անդրանիկը, Գարեգին Նժդեհը, Մոնթեն»։Վազգեն Սարգսյան

«Գոնե ինձ համար, ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենա-ամենաազնիվն էր աշխարհում, նա ենթարկեցրեց, իշխեց իր բանակը ազնվությամբ»Վազգեն Սարգսյան

«Ես իմ կյանքում չեմ հանդիպել որեւէ մեկին, որ այդքան նվիրված լինեն գաղափարին»։Սերժ Սարգսյան

«Մոնթեն անմնացորդ սիրում էր իր ազգը։ Հայ եկեղեցին մի լավ աղոթ ունի, հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։ Կարծես Մոնթեի մասին է ասված»։Պարգեւ Սրբազան

«Փառքի չէր ձգտում, պարզապես զգում ու հասկանում էր մեծագույն վտանգը՝ եթե կորցնենք Արցախը, կթերթենք մեր պատմության վերջին էջը: Իր քաջությամբ, անձնազոհությամբ, մարդկային բոլոր որակներով Մոնթեի կերպարն այսօր պիտի օրինակ դառնա յուրաքանչյուր հայորդու համար եւ հատակապես նրանց համար, ովքեր ապրում են Հայաստանից հեռու»: Վովա Վարդանով